Թեստ 9

  1. Ո՞ր թիվն է 8 հազարյակ, 5 հարյուրյակ և 4 տասնյակ կարգային գումարելիների գումարը:

1)8054                    2) 8540                       3)8504            4)8045            5) 8405:

2.Ամենամեծ և ամենափոքր քառանիշ  թվերի գումարը կլինի

1) 10999                2) 19999                     3) 1999                       4) 10000         5)11000:

  1. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին թողնենք նույնը, իսկ հանելին փոքրացնենք 4-ով:

1) կփոքրանա 4 անգամ     2) կմեծանա 4 անգամ        3) կմեծանա  4-ով     4) կփոքրանա 4-ով             5) չի փոխվի:

  1. Գտիր 6742 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1) 742                    2) 42               3) 24               4) 2                 5) 6:

  1. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 3:
  • 1) 5 2) 4                 3) 7                 4) 6                 5) 8 :
  1. Ընդգծիր այն տողը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:

1) 9997, 9729, 9982, 10000

2) 6350, 6972, 9982, 9987
3) 6972, 6350, 997, 9982
4) 6350, 9982, 16972, 997

5) 1890, 4678, 8965, 7999:

  1. Քանի՞ գրամ է 7կգ 800 գրամը:

1) 70800                2) 7800                       3) 7080           4) 8070           5) 7008:

8.Քանի՞  րոպե է   1/12 ժամը:

1)   12         2)    15          3)    5        4)   7     5) 6:

  1. Պատուհանի ուղղանկյունաձև ապակու մի կողմը 80 սմ է, իսկ մյուսը՝ 25 սմ: Գտի՛ր ապակու պարագիծը:

1) 105 սմ   2) 210 սմ        3) 215 սմ        4) 120 սմ        5) 2000:
10.Գծագրում բերված պատկերի ո՞ր մասը ներկված չէ:

  • 1)4/12
  • 2)7/12
  • 3)4/12     Untitled1234
  • 4)5/12
  • 5)3/12
  1. Դասարանում 24 աշակերտ կա: Տղաները 4-ով շատ են աղջիկներից: Քանի՞ տղա է սովորում դասարանում:

Լուծում

1) 24-4=20   2)20:2=10   3)10+4=14տղա   Պատ.՝14տղա

12.Գրիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության ժամանակ կրկնվող թվանշաններ չկան:

987

  1. 110+80-48:4=118 փակագծեր այնպես դիր, որ ստացվի ճիշտ հավասարություն:

110+(80-48):4=118

14.Տրված թվային հաջորդականության համար օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

58, 49, 41, 34, 28,19

 

  1. Հաշվիր 630-160:4+20 արտահայտության արժեքը:

630-160:4+20

1)160:4=40

2)630-40=590

3)590+20=610

  1. Ուղղանկյան երկարությունը 28 սմ  է,  իսկ  լայնությունը  կազմում

է երկարության  1/7 մասը:  Գտիր  ուղղանկյան  մակերեսը:

Լուծուիմ

1)28:7×1=4սմ

2)28×4=112սմ2

  1. Միատեսակ 6 արկղում հավասարապես կարելի է տեղավորել 60կգ խնձոր: Քանի՞ այդպիսի արկղ կպահանջվի 90կգ խնձորը տեղավորելու համար:

Լուծում

1)60:6=10(1 արկղ)

2)90:10=9

Պատ.՝9 արկղ

 

 

 

 

 

 

Реклама

Առաջադրանք

Դասը՝ «Մաթեմատիկա 5» գրքից՝ էջ 51:

Օրինակ`
10·100=1000
1000·100=100000

Բազմապատկե՛ք թվերը՝
10000·1000000=10 000 000 000
300·100000=300 000
600·1000=600 000
100·7658=765800
4895·1000=4895000
650·100=65000

Առաջադրանքներ դասագրքից՝ 364, 371-381:

N 364

  • հայր-65 տարեկան
  • դուստր-41 տարեկան
  • քանի տարեկան էր հայրը երբ դուստր 16 տարեկան էր

Լուծում

  1. 65-41=24
  2. 16+24=40տարեկան

N 371

1 անգամ

N 372

  • 10000000-10000001
  • 9999999-10000000

N 373

Ամենափոքր կարգային միավորը 1 է, իսկ ամենամեծ չկա:

N 374

100×1.000=100.000 1.000×10.000=10.000.000 100.000×1.000.000=100.000.000.000         100×1.000.000=100.000.000 1.000x10x1.000=10.000.000 10x100x1.000×10.000=10.000.000.000

N 375

Այո

N 376

10.000×100.000=1.000.000.000 500×10.000=5.000.000 100×7625=762.500 10.000×1.200=12.000.000 539×1.000= 3289×100.000= 10.000×3807=38.070.000 370×1.000.000=370.000.000 4375×100=437500

N 377

  • 10.000; 100.000; 1.000.000
  • 100×10.000=1.000.000

Այո

N 378

  • 10×999=9990
  • 99×100=9900
  • 90-ով մեծ է

N 379

12-ով

 

 

 

 

Писмо

Привет дарагая Анна!

Как тысебя чувствуешь?

Сейчас у меня свабодноевремя. Я всегда играю в свабодноевремя.  У меня есть несколько новых игр. Я часто беруих  с собой водвор, чтобы играть с друзями. В школе унасвсе как обычно. В этом году на уроках техналогии мы сделали много интересных вешей своими руками. Расскажимне как твоидела. Ждуновостей….

Натали Нагапетян

Армения, г. Ереван, Шерама 35, кв. 18

                                                        Анна Петросян

Фрация, г.Париж, ул. Божоле 47

Писмо

Привет дарагая Анна!

Как тысебя чувствуешь?

Сейчас у меня свабодноевремя. Я всегда играю в свабодноевремя.  У меня есть несколько новых игр. Я часто беруих  с собой водвор, чтобы играть с друзями. В школе унасвсе как обычно. В этом году на уроках техналогии мы сделали много интересных вешей своими руками. Расскажимне как твоидела. Ждуновостей….

Натали Нагапетян

Армения, г. Ереван, Шерама 35, кв. 18

Анна Петросян

Фрация, г.Париж, ул. Божоле 47

Հին Երևանի արհեստները

arhestnery_2.gifՆշանավոր գիտնական-ճանապարհորդ Ի. Շոպենն իր «Հայկական մարզի պատմական հուշարձանը» գրքում մանրամասն անդրադարձել է հին Երևանի տնտեսական կյանքին, ապրելակերպին, նշել է երևանաբնակ հայերի արհեստներն ու զբաղմունքը։ Այդ գրքում նա մանրամասն նկարագրում է մոտ 70 արհեստ:
Ի. Շոպենի վկայությամբ` նրա այցելության ժամանակ քաղաքում եղել է մի քանի գործարան։ Ինքնին հասկանալի է, որ դրանք իսկական գործարաններ չէին (ժամանակակից պատկերացմամբ), այլ գործատներ կամ արհեստանոցներ՝ մեկ տասնյակի հասնող բանվորներով։ Քաղաքում շատ էին, այսպես կոչված, «դուքանները», որոնցում աշխատում էին մեկ կամ երկու հոգի, այսինքն՝ վարպետն ու աշակերտը։
Այդ գործարաններից կարևորը երեքն են եղել` ապակու, թնդանոթաձուլական և վառոդի։ Թնդանոթաձուլականը և վառոդինը գտնվում էին Երևանի բերդում` սարդարի անմիջական հսկողության տակ։ Ինչ վերաբերում է ապակու գործարանին, շատ հետամնաց ձեռնարկություն էր՝ վատ որակի կանաչավուն ու կոպիտ արտադրանքով։
Ի. Շոպենը նշվածի կողքին հիշատակում է նաև կաշեգործների արհեստանոցները, որոնք հիմնականում Զանգվի ձորում էին, քանի որ կաշի մշակելու համար առատ ջուր էր պետք։ Ձորում էին ներկարարների գործատները, դարձյալ ջրին մոտ լինելու համար։ Ձորում ջրի ուժով գործում էին բրնձի մշակման դինգեր և ջրաղացներ` թվով ինը հատ։
Քաղաքի մյուս ծայրամասում առանձին թաղ էին կազմում «շիլաչիները»՝ կտորը կարմիր ներկողները։ Չորս կողմը կարմիր ներկ էր, ջրափոսեր, աղտեղություն։ Հետո այս թաղամասը մտավ քաղաքի տարածքը։
Քաղաքում կային նաև առանձին մանր-մունր գործատներ։ Կոնդում գտնվող Արազովների նկուղը վարձել էր մի ձեռներեց և «սապոն» էր եփում։ Փոքր, ստվարաթղթե կլոր տուփերի մեջ սափրվելու փոշի էին վաճառում։ Տուփին եվրոպատիպ մի դեմք էր` ածելին ձեռքին սափրվելիս։ Գործատան տերը գնում էր տուփերով փոշին և լցնում էր մեծ չանի մեջ, վրան ջուր ավելացնում։ Նկուղում սոսկալի փոշի էր կանգնած, և աշխատողները, որ հիմնականում անչափահասներ էին, դեմքերը, ավելի շատ` քիթը, ծածկում էին թաշկինակով։ Մեծ օջախին դրված չանում երկար եփվում էր փոշին, մակարդվում, փոխում էր գույնը, դառնում շագանակագույն, պնդանում։ Երբ եփածը սառչում էր, մակարդվում, կտոր-կտոր էին անում, մի քիչ տանելի տեսք տալիս ու վաճառում։
Քաղաքի կենտրոնը՝ Շահարը, աչքի էր ընկնում դուքանների առատությամբ, որոնք առանձին շարքեր ունեին Աստաֆյան փողոցում։ Այդպիսի շարքեր կային Ղանթարում, որտեղ հետագայում կառուցվեց վաճառատների համալիրը, Անգլիական այգու հարևանությամբ։ Այստեղ աչքի էին ընկնում տարբեր արհեստի տեր մարդկանց` դերձակների, գդակ կարողների, վարսավիրների, ոսկերիչների, դարբինների, թիթեղագործների կրպակները։ Շուկայի մոտ ձիեր էին պայտում
Շատ արհեստանոցներ էին կուտակված Չարխի փողոցում` դագաղագործներ, ատաղձագործներ, հյուսներ։ Չարխի վրա պատրաստում էին գրտնակներ, սխտոր ծեծելու հավանգներ, երեխաների համար երկաթե գլուխներով հոլեր։
Քաղաքում շատ էին կոշկակարանոցները և փինաչիների «դուքանները»։
Նստակյաց արհեստավորներից առանձնանում էին շրջիկները, որոնք գործիքների արկղը բռնած՝ անցնում էին թաղից թաղ, փողոցից փողոց, մտնում բակերը։
Հին Երևանի «ազատ արհեստավորների» թվում էին բեռնակիրները (համբալները) և աշնան ամիսներին փայտ կտրողները։ Համբալների հավաքատեղին նախկին Սպանդարյան փողոցի հիվանդանոցի պատի տակ էր։ Հավաքվում էին, նստոտում իրենց փալանների վրա ու «մուշտարու» սպասում։ Շատ հետաքրքիր էին նրանց փալանները։ Հաճախ պատված «էրգրից» բերած կարպետի կամ հին գորգի կտորով, գույնզգույն, տարօրինակ։ Համբալները հիմնականում ապարանցիներ էին, քաղաք էին գալիս աշխատելու։ Գնանք, ասում էին, միլիցա կդառնանք, թե չդարձանք, համբալությունը կա ու կա։ Ցախ կտրողները հայտնվում էին ձմեռնամուտին։ Երկար սղոցը դրած մեծ տոպրակի մե` գնում էին ցախ կտրելու, վերցնում էին իրենց հասանելիքը և վերջում մի մեծ կտոր փայտի մեջ խրելով կացինը, ասում էին. «Գնացինք, խեր լինի։ Էս մի կոճն էլ ձեզանից»։
Շրջիկ արհեստավորներից էին գզրարները։ Նրանք հայտնվում էին բակերում, ամռան վերջերին, երբ կանայք լվանում էին բուրդը, չորացնում։ Բուրդը լվանում էին Մամուռի (Մամրինի հինավուրց ջրանցքի) այն հատվածում, որտեղ գետն ազատվում էր բակերի ու տների շրջափակումից և ազատ տեղ դուրս գալիս։ Այդտեղ մարդիկ լվանում էին շորերը, բուրդը, փալաս-փուլուսը, և տեղն էլ կոչվում էր «Փալաս»։
Չոր, մաքուր բուրդը հաճախ կանայք իրենք էին չփխում ճիպոտով։ Աշխատանքը դժվար էր, և նրանք հաճախ իրենց տեղը զիջում էին գզրարներին։ Մտնում էր գզրարը բակ ու գոռում. «Բուրդ-մուրդ գզեմ, գործերը դզեմ»։ Նրա ձեռքին մի տարօրինակ գործիք էր, որն անեղ էր կոչվում (երևի աղեղ բառից) և նման էր մի լարանի սազի։ Լարը ձգվում էր մոտ մեկ մետր երկարություն ունեցող աղեղի վրա։ Երբ գզրարը թակով հարվածում էր անեղի հիմքին, լարը թրթռում էր, բուրդը անեղի շարժումից գզգզվում էր։ Գործը դանդաղ էր առաջ գնում, լարը թափով բզզում էր։ Գզած բուրդը գզրարը մի կողմ էր տանում, լավ չգզվածը հավաքում թաղիք պատրաստելու համար։

Մեծ իրարանցում էր սկսվում հին Երևանի հին բակերում, երբ հայտնվում էր դանակ-մկրատ սրողը։ Նրա սրելու գործիքը գրավում էր ոտնակով, մեծ անիվով, լիսեռով, որին շարված էին տարբեր չափի ու մեծության կլոր սրաքարերը։ Նա դազգահը դնում էր բակի կենտրոնում ու կանչում. «Դանակ-մկրատ սրեմ,- ու քթի տակ ավելացնում,- բերողին սիրեմ»։ Շտապում էին տան տիկինները դանակ-մկրատ առած, հավաքվում էին երեխաները տեսնելու այդ հրաշքը, երբ ոտքի թեթև շարժումով վարպետը պտտում էր քարերը, և սրվող դանակի կամ մկրատի տակից հորդում էին կայծերը։ Կայծերը վառ էին, երբ երեխաները ձեռքները դեմ էին անում, զգում էին կայծերի տաք խտղտոցը։ Սրող վարպետը ձայն չէր հանում, թողնում էր, որ երեխաները զգան կայծերի ջերմությունը. «Ո՛նց է,- հարցնում էր,- կծում է, չէ՞»։ Ու պտտում էր անիվը, իջնում-ելնում էր ոտնակը՝ թափ հաղորդելով պտտվող սրաքարերին։ Եվ նա սպասում էր հաջորդին ու կանչում. «Դե չուստ, հրես գնացի»։
Հնակարկատ կոշկակարները, որոնց «փինաչի» էին ասում, շատ էին հին Երևանում։ Մտնում էին բակ, լուռ կանգ առնում, ձեռքի տոպրակը դնում գետնին։ «Փինաչին եկավ, փինաչի՛ն»,- կանչում էին հարևանները, իսկ երեխաները ծաղրում էին. «Փինաչի, փինաչի, գործդ գործի նման չի»։
Կոշկակարը, առանց ուշադրություն դարձնելու երեխաներին՝ գոռում էր. «Պաչինկա. չուստ, սանդալ, բասանոչկա»։
«Փինաչին» տոպրակը բացում էր ու ձեռքն առնում մուրճը, կաշվի կտորները, բիզը։ Նա կարողանում էր ոչ միայն տեսքի բերել հին, ծռմռված կոշիկը, այլև նոր ներբան կամ կրունկ էր սարքում, գեղեցիկ կտրում եզրերը, տոպրակից ինչ-որ ներկ էր հանում, քսում կողերին ու ասում. «Տիկին-խանում, համեցեք»։
Անցան ժամանակները, կենտրոնում ու Ղանթարում կրպակները քչացան։ Նոր շուկան կառուցելուց հետո, որը գտնվում էր այժմվա «Այրարատի» տեղում, կառուցվեցին բավական բարեկարգ 24 խանութներ, մի երկար շարք, որը ներկված էր կանաչ։ Այդ կրպակները վարձով էին տրվում նստակյաց արհեստավորներին։
Շատ էին տնայնագործ արհեստավորները։ Ջուլհակները հիասքանչ գորգեր էին գործում, որ վաճառվում էին դրսում։ Տնայնագործության համար կային շատ գործիքներ։ Երևանի պատմության թանգարանում պահպանվել է բուրդ գզելու այն հարմարանքը, որը կոչվում է «սանդերք»։ Տախտակի հիմքով բարձրանում է սանդերքի բուն մարմինը, որը վերջանում է վեր ցցված մլերով, որոնք երկար են, հաստ և շատ։ Բուրդ գզողը չոքում էր հատակի կարպետին, սանդերքը դնում ոտքերի արանքում ու երկշարք այդ ատամների վրա, երկու կողմից քաշելով, բուրդը գզում։ Բուրդը գզվում էր, փափկում։ Հետո մանում էին։ Իլիկներով թել էին ոլորում։ Հաճախ թել ոլորողը, որպեսզի թելը երկար լինի, բարձրանում էր կտուրը, կանգնում ծայրին և պտտվող իլիկը բաց թողնում մինչև գետին։ Շատ էր տարածված երկանքը։ Երկու քար էր` հղկված ու կլոր։ Ներքևի քարն ամբողջական էր, միայն մեջտեղում մի մեծ, երկաթե ցցունք ուներ։ Վերևի քարը մեջտեղում լայն բացվածքով էր և կոթ ուներ։ Քարը պտտելով՝ աղում էին ձավար, ավելի մանր՝ ալյուր՝ տնային կարիքների համար։ Կոնդում և քաղաքում շատ էին ձավար ծեծելու սանդերը. բազալտե մեծ քար, մեջը՝ խոր ու հարթ մի փոս։ Ցորենը լցնում էին այդ փոսը և մեծագլուխ ու երկարակոթ թակով ծեծում։ Մի ժամանակ հին Երևանում շատ էր տարածված շերամապահությունը։ Նկուղներում իրար վրա փայտե դարակներ էին պատրաստում ու թթենու տերևները դարսում դրանց վրա։ Մանր ձվերից հայտնվում էին թրթուրները՝ սպիտակ, հատվածավոր մարմնով։ Լավ աշխատող թրթուրավոր մեքենաների նման դրանք ուտում էին տերևը՝ արագորեն, ագահաբար։ Այդպես՝ ամբողջ օրը։ Հետաքրքիր կենսական շրջափուլ էին անցկացնում այդ զարմանահրաշ ճիճուները. ձվից՝ թրթուր, բոժոժ, թիթեռ. թրթուրային փուլը տևում է 22-30 օր։ Այդ ընթացքում դրանք չորս անգամ մաշկափոխվում են։ Երբ շատ են մեծանում, հասուն թրթուրները հյուսում են մետաքսե պատյան՝ բոժոժ կամ կոկոն։ Բոժոժ հյուսելու 4-րդ օրը թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, մոտ 10 օր անց դառնում է թիթեռ, որը ծակում է բոժոժը, դուրս թռչում, զուգավորվում, ապա՝ բեղմնավորվում, որից հետո սկսվում է ձվադրությունը։
Շերամապահները պահում են բոժոժների մի խմբաքանակ՝ սերնդի համար, իսկ մյուս բոժոժները գցում տաք ջուրը ու գտնելով ծայրը՝ սկսում կծկել, որից 100-1500 մ մաքուր մետաքսաթել է ստացվում։
Կոնդում, ինչպես նաև հին Երևանում, կային մեղվաբույծներ։ Ունեին մի քանի փեթակ։ Գարնանը փեթակները դուրս էին բերում նկուղներից ու բացում դռնակները։ Վաղ գարնան օդը լցվում էր երկար քնից ազատված մեղուների անվերջանալի բզզոցով։ Դա դժվար գործ էր քաղաքի բնակիչների համար. ամռանը փեթակները պետք է սարերը տանեին, որտեղ ծաղիկը շատ էր, օդը` բարեխառն։ Դա էր պատճառը, որ մեղվաբուծությունը հին Երևանում տարածված չէր։

Երևանի հին փողոցները

Երևանի ամենահին փողոցները գտնվում էին Հին Երևանի ամենամեծ թաղում, որը զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Այն հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար ( պարսկերեն`  քաղաք):Դա  այն հատվածն էր, ուր այժմ գտնվում են  «Երևան» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ էր մնացել, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Շահարում էր գտնվում քաղաքի կենտրոնական` Աստաֆյան (այժմ Աբովյան) փողոցը, որից դեպի աջ ու ձախ, հյուսիսից հարավ  անցնում էր Բժշկական փողոցը (այժմ Թումանյան)։ Այժմյան Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը 1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունների որոշմամբ քանդվել է, և տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը:

Saint_Peter_and_Paul_Church,_Yerevan Աստաֆյանով շարունակելով հասնում ես Եկեղեցական փողոցը  (այժմ Սայաթ- Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում  (ներկայիս Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում)  Սուրբ Աստվածածին կամ Կաթողիկե եկեղեցին։

thumb_2753_default_listԱյն, ի տարբերություն Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց բարետես էր։ Այժմ Կաթողիկե եկեղեցին Երևանի Կենտրոն համայնքի  գործող եկեղեցիներից է: Եկեղեցական փողոցի վերջում գտնվում էր Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ կառուցված է Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքը:

Գեթսեմանի_մատուռ

Հին Երևանի տոները

imagesՊարսիկների տիրապետության ժամանակ Երևանն ասիական քաղաք էր՝ համապատասխան վարք ու բարքով, տոներով։ Մարդիկ զբաղված էին իրենց աշխատանքով, մտահոգ օրվա ուտեստը հայթայթելու գործով, ամեն մեկը քաշված իր անկյունը։ Այդպես էին ապրում հասարակ դասի մարդիկ՝ արհեստավորները, մանր առևտրականները։ Այլ էր հին Երևանի երևելիների կյանքը։ Նրանք ունեին իրենց կալվածքները, հողերը ոչ միայն Երևանում, այլև քաղաքից դուրս։ Ամռանը, հենց սկսվում էր անասելի շոգը, նրանք ընտանիքներով քաշվում էին հով տեղեր և այդտեղ մնում մինչև ուշ աշուն, մինչև բերքահավաքի վերջը։
Կյանքը և հարաբերությունները քաղաքում եղել են նահապետական, պահանջները՝ քիչ. մարդիկ բավարարվել են իրենց իսկ ստեղծածով, ստացած բերք ու բարիքով։ Ոչ մի հասարակական վայր, հավաքատեղի։ Հանդիպում էին շաբաթ կամ կիրակի, տոներին, իսկ հիմնական հավաքատեղին եկեղեցիների բակերն էին։ Զբոսայգիները կառուցվեցին Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո։
Հին Երևանում ամենից լավ նշվող տոնը, որը պարտադրված էր նաև հայերին, «Նովրուզբայրամն» էր՝ Նոր տարին։ Տոնը սկսվում էր սրբազան դարձած մի արարողությամբ։ Այդ օրը` վաղ առավոտյան, քաղաքի մեծամեծները, իշխաններն ու մելիքները հավաքվում էին ու գնում սարդարի պալատը՝ շնորհավորելու նրա «նովրուզը», հետո մեծ ակնածանքով սարդարի ոտքերի տակ էին դնում իրենց բերած «փեշքաշը»՝ թանկագին մատանիներ, ոսկե զարդեր, գորգեր։ Պարզ է, որ այս նվիրատվությունը, մանավանդ հայ իշխանների կողմից, հոժարակամ չէր, այլ՝ պարտադիր մի տուրք, որը վաղօրոք հավաքում էին, պատրաստում, որ «սարդարի աչքը քաղցր լինի խալխի վրա»։ Իսկ խալխը խեղճ, աշխատավոր հայն էր։
Նովրուզբայրամը հնում կոչվել է Նովրուզ սուլթանիե, որը նշանակում է Թագավորական նոր տարի։ Մարտի 21-ին, արևը ծագելուց 47 րոպե անց, մահմեդական Լուսնի տարվա 12-րդ ամսի 1-ին, բերդի հրետանին 3 անգամ համազարկ էր տալիս` ավետելով նորի սկիզբը։ Եվ քաղաքն անմիջապես աշխուժանում էր, սկսվում էր տոնախմբությունը։ Քրիստոնյաները հավաքվում էին եկեղեցիների բակերում, մահմեդականները՝ մզկիթների, որտեղ «շիրին չայ» էին խմում, զրուցում։ Ուրախությունը, կերուխումը տևում էր 3 օր։ Բայց սարդարի պալատում և մեծամեծների տներում տոնախմբությունը տևում էր 8 օր։
Հարություն Ալամդարյանի հուշագրություններում նշվում է, որ նույնիսկ հայոց կաթողիկոսը և բարձրաստիճան շատ հոգևորականներ, ըստ ընդունված կարգի, Էջմիածնից Երևան էին գալիս անձամբ շնորհավորելու սարդարին։ Եվ այդ շնորհավորանքը, պարզ է, առանց «փեշքաշի» չէր լինում։
Պարտադիր «պետական» տոնից բացի քաղաքի հայ բնակչությունն ուներ ազգային, հիմնականում եկեղեցական տոներ. Սուրբ Ծնունդը, Խաչը ջուրը գցելու արարողությունը, հետո՝ Տրնդեզը, Զատիկը, ամռանը՝ Վարդավառը…

Երևանում մեծ հանդիսավորությամբ էր տոնվում Ջրօրհնեքը։ Համընդհանուր տոն էր նաև Տրնդեզը. բակերում ու տանիքներին փայտ էին դիզում, խարույկ վառում։
Երևանցիները նշում և սրբազան երկյուղածությամբ էին կատարում մի տոն, որը կապված էր մեռյալների հիշատակին։ Դա սեպտեմբերին նշվող «Սուրբ խաչ» տոնն էր։ Աշխուժանում, մարդկանցով էր լցվում  հին թաղի և հին Երևանի նշանավոր գերեզմանատունը՝ Կոզեռնը։ Հնչում էր զուռնայի ձայնը, մարդիկ հիշելով իրենց մեռյալներին, գլխահակ նստում էին, մի-մի թաս խմում իրենց հարազատների հոգու հանգստյան համար, ապա դանդաղ ցրվում էին տները, գերեզմանոցում թագավորում էր հավիտյան լռությունը։
Վերջերս հին տոներին ավելացավ նորը, որը պարզապես կոչվում է «թթի տոն»։ Հնաբնակ երևանցիների ասոցիացիան (ՀԱՐԱՍ-ը) արդեն քանի տարի նշում է այդ տոնը՝ սկզբում Կապույտ մզկիթի բակում, հետագայում՝ Հին Նորքում, Քանաքեռի թթառատ այգիներում։
Օպերայի այգում է Երևանի հինավուրց, մոտ 200 տարեկան սև (ղառ) թթի ծառը՝ «Նահապետ թթենին»։ Երևանցիները պետք է աչքի լույսի պես պահեն այդ ծառը, որպես հուշարձան և փոխանցեն հաջորդ սերունդներին։ Դա էլ հին ու նոր երևանցիների մեծ պարտքն է։ Հիշենք, որ «թթի տոնը» նույնպես ազգային է: