Պահքի համար ուտեստներ

Տեխնոլոգիաի դասաժամին մենք ինտեռնետից մանեինք գալիս տարբեր ուտեստներ պահքի համար։ Պահքի ժամանակ կարելի է ուտել միայն բուսական ուտեստներ։ Օրինակ պահքի հալվա։ Այն պատրաստելու համար անրաժեշտ է։

  • 2 բաժակ ալյուր
  • 0.5 բաժակ շաքարավազ
  • 8 ճաշի գդալ բուսական յուղ
  • Ընկույզ ձևավորելու համար

  Քայլ 1

Մարմանդ կրակի վրա հալեցնել յուղը, այնուհետև լցնել ալյուրը և խառնել մինչև զանգվածը ադռնա համասեռ և ոսկեգույն /20 րոպե/:

Քայլ 2

Ավելացնել շաքարավազը և արագ խառնել այնքան մինչև լուծվի /5 րոպե/:

Քայլ 3

Զանգվածը զգուշությամբ /քանի որ շատ տաք է/ լցնել միջին խորության ափսեի մեջ, հարթեցնել և ձևավորել ընկույզով: Թողնել որ սառչի:

Կանաչ լոբիով աղցան

  • 300 գր. կանաչ լոբի
  • 2 ճ. գդալ քացախ
  • 1 գլուխ սոխ
  • 4 ճյուղիկ սամիթ
  • սև պղպեղ

Լոբին աղ արած եռացրած ջրում եփել և քամել, վրան լցնել աղ, սև պղպեղ, քացախ, մանր կտրտած գլուխ սոխ և խառնել: Վերջում ավելացնել մանր կտրտած սամիթը:

Ոսպով, լոբիով և կարտոֆիլով աղցան

  • 200 գր. լոբի
  • 200 գր. ոսպ
  • 4 կարտոֆիլ
  • 2 գլուխ սոխ
  • աղացած սև պղպեղ
  • 100 գր. բուսայուղ
  • 50 գր. քացախ

Լոբին, ոսպը, կարտոֆիլը առանձին-առանձին եփել, քամել, պաղեցնել, լավ խառնել, ավելացնել մանր կտրտած գլուխ սոխը, աղը, սև պղպեղը, համեմել բուսայուղով և քացախով:

Ոսպով աղցան

  • 400 գր. ոսպ
  • 100 գր. բուսայուղ
  • 1 կիտրոնի հյութ
  • 2 գլուխ սոխ
  • սև պղպեղ

Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ և աղացած սև պղպեղ:

 

 

Նոր էթիկաի կանոններ

Երբ ես կարդացի ընկեր Հասմիկի նյութը իմացա նոր էթիկաի կանոններ։ Օրինակ, որ պետք է խոսաքցուցյան ժամանակ խուսափել «Ես» բառից։ Եթե դուք միշտ խոսում եք ձեր մասին զրուսաքցին արդեն անհետաքրքիր է դառնում։ Պետք չէ ցույց տալ, որ խոսաքցուցյունը անհետաքրքիր է կամ աննդատ նայել ժամացույցին։

Էթիկայի կանոնները

Ես էթիկայի կանոններից գիտեմ, որ չի կարելի

  1. Սեղանի վրա նստել
  2. Ոտքերը սեղանին դնել
  3. Ուտելուց արմունկները սեղանին դնել
  4. Ոտքը ոտքին դնել
  5. Ուտելու ժամանակ խոսել
  6. Մարդկանց մոտ բարձր երգը միացնել
  7. Մարդկանց հրել
  8. Մարդկանց վիրավորել

Պետք է

  1. Մեծահասակներին զիճել
  2. Մեծերի ասածը անել
  3. Երբ մարդը խոսում է պետք է սպասել մինչև ավարտի նոր խոսել
  4. Ականջակալները հաներ նոր խոսել

Գաթա

gavari-gataՀայաստանում, հանդիսավոր և տոնական օրերին թխել են մեծ, նախշազարդ գաթաներ։ Ծիսական նշանակություն ուներ շեքելեքի հացը։ Երբ երեխան ուշ է քայլել, մայրը եփել է յուղով կլոր հաց կամ գաթա՝ նրա քայլելուն նպաստելու ակնկալիքով։ Երեխաներից մի քանիսը մոտեցել և հափշտակել են հացը։ Ավանդական կենցաղում հավատացած էին, որ երեխան շուտով կսկսի անվարան քայլել։

 

Բաղադրատոմս

Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին, աղ և սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել, խառնել ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել, կամ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել 20 րոպե հանգստանա: Խորիզը պատրաստելու համար՝ խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ: Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել, ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել: Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200* ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:

Թթուդրիկ

002Տեխնոլոգիաի դասի ժամանակ մենք պատրաստել էինք թթու։ Ով մասնակցել է հարիսայի տոնին համտեսել է այն։ Թթվի համար մեզ անրաժեշտ էր՝ գաձար,լոլիկ,վարունգ,ծաղկակաղամբ, կաղամբ, նեխուր, սոխ, սխտոր և իհարկե աղ։ Մենք մաքրում և լվում էինք բանջարեղենները։ Իսկ հետո բանջարեղեների վրա աղաջուր լցրեցինք։