ՀՀ անկախության գործընթացը․ Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի Հանրապետության հռչակագիր դրությունից ելնելով ՀԽՍՀ գերագուն խորհուրդըորոշում է 1991թ․ սեպտեմբերի 21 հանրապետության տարացքում անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության մեծամասնությունը՝ 2մլն 43 հազար մարդ ասաց այո անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ․ սեպտեմբերի 23-ին հանրապետության գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այսպիսով իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։ Օրակարգային խնդիր էր իշխանության նոր մարմինների ձևավորումը։ Պետական կարքը ամրապնդելու համար կարևորվում էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանության տարանջատումը։ 1991 թ․ օգօստոսի 1-ին <ՀՀ նախագահի մասին> օրենգի ընդհունումիս հետո, նույն թվականի հոկտեմբերի 16-ին, Հայաստանում առաջին անգամ անցկացվեց նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Ձայների ճնշող մեծամասնությամբ հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհուրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1991թ գարնանը փլուզման եզրին էր Միությունը փրկելու նպատակով մարտի 17-ին անցկացվեց հանրաքվե բարեփոխված ԽՍՀՄ-ի պահպանման համար։ Հանրաքվեին մասնակցողների մեծ մասը ԽՍՀՄ-ի կողմ էր դիտելով այն որպես ֆեդերացիա։ Հանրաքվեն մերժեցին երեք հանրապետություն՝ Վրաստան, Հայաստան և Մոլդովան։ Գորբաչովը 1991․ թ․ ապրիլին բանակցության գործնթաց սկսեց խորհրդային ինքնիշխան հանրապետությունների միություն ստեղծելու համար։ Պայմանագրի ստորագրությունը նշանակվեց օգօստի 20, բայց օգօստոսի 19-ին ԽՍՀՄ մի խումբ պահպանողական ղեկավարներկազմակերպեցին խռովություն և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Ստեղծվեց արտակարգ  դրության պետական կոմիտեն։ Օգօստոսի 21-ին հակասահմանադրական հեղաշրջման փորձը ձախողվեց  խռովարարները ձերբակալվեցին։1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում երեք սլավոնական հանրապետությունների` Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու համաձայնագիր: Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։

Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ-ն ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։ Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի Երրորդ հանրապետության խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և հիմնը։ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը: Բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։ Ձեռնարկվեց նոր դատական համակարգի կազմավորումը։Հանրապետությունում կատարված տեղաշարժերը առաջացրին Սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն։ Նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին‚ և 2005թ. նոյեմբերի 27-ի համաժողովրդական հանրաքվեով` հաստատվեց ՀՀ Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։ Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. Երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։

Оставьте комментарий