Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթը շատ հետաքրքիր անցավ; Մենք սկսել  ենք տարբեր նախագծեր։ Առաջին նախագիծը ընթերցողականն  էր։ Մենք կարդացինք ամանորյա երեք առակներ` Սուրբծննդյան առակ, Պաուլո Կոելիոյի «Սուրբծննդյան հեքիաթը, Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը։ Առակները շատ հոտաքրքիր էին և ուսուցանող։ կարդացինք, քննարկեցինք, շատ բան սովորեցինք:  Մենք մասնակցեցինք մետաքսագրության դասին։ Այդ դասաժամին մեզ սովորեցնում էին` ինչպես տպել պատկերներ։ Մյուս նախագծերը  Հայկական տարազն էր և թարգմանականը։ Ընկեր Կարինեի օգնությամբ ընտրեցինք առակները։ Ես ընտրել եմ Հարուստի և աղքատի մասին առակը:  Իսկ Հայկական տարազներից ընտրել եմ տրեխը և տեխնոլոգիայի դասին նկարեցի տարազների ինչ-որ մասեր։ Նաև մենք խաղացել ենք տարբեր խաղեր` Դե խաղա, Մաֆիա, Բառքամոցի։ Իսկ ուրբաթ օրը մեր ընկերուհու` Սոնայի ծննդյան օրն էր։ Մենք նրան փոքրիկ անակնկալ արեցին, և դասի ժամին տորթ բերեցինք։ Իսկ  Նանեն նվագեց նրա համար կիթառ

Հետաքրքաշարժ հայոց լեզու

1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնեք, որ ապուրը համեղ ստացվի:
Աղ
2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորթ  ասա՝  հորթ  անձրևից  հորթը  թրջվեց»:

«Գնա  հորդ  ասա՝  հորդ  անձրևից  հորթը  թրջվեց
3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:

ունկնախից 
4. Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում մարդունը:
մազ
5.Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք:
չ,Շ,յ
6.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

Նորեկ տղա Իրեն ասա թաս, տարա, գոմ

7.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարան, կատակ, պարապ:
դարան

8.Շուշան, Հասմիկ, Աշխեն, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . ու՞մ  պարտեզից  դուրս  կհանեք:
Նվարդ
9.Ուղղել սխալը. «Հորի այծերից մեկն ընկավ հորանը»;
«Հորան այծերից մեկն ընկավ հորը»
10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:
Պատանի

11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն:
Սալոր
12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:
Գյուղ

Հարուստի և աղքատի մասին

Հարուստն ու աղքատը հարևաններ էին, մի օր հարուստը լսեց, թե ինչպես էր աղքատը աղոթելով Աստծուն` խնդրում․
-Աստված, խնդրում եմ տուր ինձ հազար բիր (հիմնական արժույթը Եթովպիայում), բայց եթե  տաս ինձ մեկ բիրով քիչ, ես չեմ վերցնի։
Այդժամանակ հարուստը պարկի մեջ դրեցինըհարյուր իննսունինը բիր, որպեսզի տեսնի, թե ինչ կանի աղքատը, և գիշերը դրեց պարկը աղքատի մոտ։
Փողերը շխշխկալով ընկան գետնին։ Աղքատը հաշվեց գումարը և տեսավ,  որ մեկ բիր պակաս է։ Նա թաքցրեց փողերը և ասաց․
-Ոչինչ։ Վաղը նա մեկ  բիր կավելացնի:
Դրանից հետո հարուստը ասաց աղքատին․
-Եսեմդրելփողեր: Ես լսել եմ, թե ինչպես դու ասացիր, որ եթե մեկ բիր չհերիքի, փողերը չես վերցնի, և որոշեցի փորձել քեզ։ Իսկ հիմա հետ տուր ինձ իմ փողերը։
Սակայն աղքատը նրան ասաց․
-Սրանքիմփողերն են, և չեմ տա։
Այդժամանակ հարուստն առաջարկեց աղքատին գնալ դատավորի մոտ։ Աղքատն ասաց.
-Եսպատրաստ եմ գնալ, բայց ես հագուստ չունեմ։  Ինձ հագուստ տուր։
 Հարուստը մտածեց, որ ավելի լավ է  նրան հագուստ տա և համոզի  գնալ դատավորի մոտ։ Նա  աղքատի համար հագուստ  գնեց, և  գնացին դատավորի մոտ․ 

Երբ նրանք եկան դատավորի մոտ, հարուստը սկսեց պատմել  եղելությունը․
-Եսլսեցի, թեինչպես էր այս աղքատը աղոթում, խնդրում Աստծուն` տալ իրեն հազար բիր։ Նաև ասաց, որ եթե մեկ բիր պակաս լինի, չի վերցնի գումարը։ Եվ ես որոշեցի փորձել նրան։ Ես նրա մոտ դրեցի փողով   պարկը, որի մեջ հազար բիրից մեկ բիր էր պակասում։ Նա հաշվեց գումարը և տեսնելով, որ  հազարից պակասում է, փողերը պահեց`  ասելով`  <<Վաղը նա  կավելացնի>>։ Բայց ես դա արեցի, որպեսզի նրան փորձեմ։ Իրականում Աստված չի տվել նրան այդ փողերը։ Երբ ես նրան խնդրեցի վերադարձնել փողերը, նա ասաց, որ չի տա։
Դատավորը հարցրեց աղքատին
-Նաճի՞շտէասում։
Աղքատը պատասխանեց։
— Ի՞նչ եք ասում, պարոն դատավոր։ Մի հավատացեք նրան: Նա հիմա կասի, որ այս շորերն էլ են իրենը։
Հարուստը չթողեց նրան ավարտել խոսքը և գոռաց․
-Միգուցե հիմա էլ ասես, որ այս շորերը ես չեմ քեզհամարգնել։
Այստեղ դատավորն ասաց հարուստին.
-Ինչանհեթեթություն ես դու ասում։ Հիմա էլ ասում ես, որ նրա հագուստը քեզ է պատկանում: Պարզ է, որ քո մեղադրանքը սուտ է։
Եվ դատավորը վճիռ կայացրեց ի օգուտ աղքատի: 

Աղբյուր

Տրեխ

Հայկական տարազի բաղկացուցիչ մասերից էր նաև  տրեխը։Տրեխ  տղամարդու կամ կնոջ կաշվե  ոտնաման է, որն ունի սուր ծայր։Պատրաստվել է ինչպես անմշակ, այնպես էլ մշակված տավարի  կաշվից, որի եզրերը կարվել են, և ոտնաթաթի շուրջը ձգվել են բարակ կաշեփոկով։ Եզրերի կաշեփոկե օղերը ծառայել են մեկ այլ բարակ կաշեփոկով կամ բրդյա ամուր և գույնզգույն թելերով՝  տրեխը ոտքին ամրացնելու համար։ Տրեխը լինում էր եզրակարով, առանց եզրակարի  և թաթի մասում՝ երեք ծայրով։ Տրեխի վրա նաև գործվում էին բամբակե կամ բրդե գունավոր թելերով գուլպա:Հարսանիքի նախօրյակին հարսի ծնողները փեսային նվիրել են կարմիր կապերով տրեխներ։ Գործարանային ոտնամանների լայն արտադրության հետևանքով տրեխը․ այժմ դուրս է եկել գործածությունից։