․ Հարի Բրաունի նամակը դստերը

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչոքպարտավորչէինչորբանանելքեզհամար:

Ինչ  է  դա  նշանակո՞ւմ:  Ինչպե՞ս  կարող  է  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան  կարևոր  լինել:  Հնարավոր  է,  հիմա  այս  ամենը  քեզ  կարևոր  չի  թվում,  բայց  այս  սկզբունքը  կփրկի  քո  կյանքը:  Ոչ  ոք  չի  ապրում  քեզ  համար,  իմ  սիրելի  բալիկ,  որովհետև,  դու  դու  ես,  և  ուրիշ  ոչ  ոք:  Ամեն  մեկն  ապրում  է  իր  համար,  իր  երջանկության  համար:  Եվ  ինչքան  շուտ  դա  հասկանաս,  այնքան  արագ  կազատվես  սպասումից,  որ  ինչ-որ  մեկը  քեզ  կարող  է  երջանիկ  դարձնել:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  քեզ  սիրել:

Եթեինչորմեկըքեզսիրումէ,  ուրեմն`  դույուրահատուկես,  դունրանդարձնումեսերջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դուավելիլավըպետքէդառնասմիայնքեզհամար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչոքպարտավորչէինձհենցայնպեսհարգել,  ընկերությունանելինձհետ,  սիրել,  ապահովելիմզարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:
Համոզի՞չ են հարցադրումները:
Ոչ ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Այո, ես համաձայն եմ այս հարցադրումի հետ, որովհետև այդ մարդու համար դու ոչինչ ես, իսկ եթե նշանակում ես նա քեզ կոգնի։
Եթե ինչ-որ  մեկը  քեզ  սիրում ու գնահատում  է,  ուրեմն  դու  արժանի ես:
Ես միևնույն ժամանակ համաձայն եմ այս մտքին և համաձայն չեմ։ Կան մարդիկ ովքեր իսկապես արժանի չեն, բայց նրան մեկե սիրում են։ Կան նաև մարդիկ ովքեր արժանի են սիրո։
Դու ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:

Չգիտեմ ինչ ասել
Ոչ ոք  պարտավոր  չէ քեզ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  քեզ հետ,  սիրել,  ապահովել  քո  զարգացումը:
Համաձայն եմ, որովհետև մարդն ինքը պետքե որոշի ընկերություն անել քեզ հետ սիրել, հարգել, թե  ապահովել քո  զարգացումը։ Սա այդպես է և դու իրավունք չունես ստիպել մարդուն ինչ-որ յուրահատուկ կերպով քեզ վերաբերվի։

Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` 
դեպք-առիթ
ընդհարվել-բախվել
մրրիկ-Փոթորիկ
ճառագայթ-շող
ամայի-անբնակ
գաղտագողի-ծածուկ
աստիճանաբար— քայլ առ քայլ

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
    հետաքրքիր է որովհետև ինձ դու է գալիս ֆանտաստիկա
  • Պատկերավորման միջոցները շատ են։
    ավելին կարելի էր ավելացնել
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
    այո, որովհետև ջրաշուշան իսկապես նման է աստղի
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
    քանի որ չէմ հասկանում պատմելու ոճերից ոչինչ հարցին չեմ կարող պատասխանել
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
    ամբողջական չէն, որովհետև տղային ընթանրապես չէն նկարագրում կամ բնութագրում
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
    Այո, բայց ոչ այդքան շատ։ Հեքիյաթուն ասվում է, որ տղամարդի այնտեղ որսով էին զբաղվում, կանայք կարում, ջաշ պատրաստում, իսկ երեխաները խաղում էին
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Հայրենիքիս, բանաստեղծությունների շարք

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին.
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ…

Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիին իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,
Երգը հայրենի ցավագար ու հին,
Մեզ շի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին… Վահան Տերյան

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 Հովհաննես Շիրազ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Համո Սահյան:

Առյուծի մահը

Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը:

Գոռ-ահեղ, ահավոր
Համրաբար-համր կերպով
Ճիգ-ջանք, ուժերի լարում
Ոստոստել-ցատկտել, թռչկոտել
Անհուն-անսահման, անեզր
Սրընթաց-արագընթաց
Մագլցել-բարձրանալ
Գամել-մեխել
Խորհել-մտածել, խորհրդածել
Նշմարել-դիտել, նկատել
Խրոխտ-համարձակ, սեգ
Հանդուգն-անվեհեր, խիզախ
Ի դերև հանել-ապարդյուն դարձնել, ձախողել
Նկուն-ցած, կարճ
Ունայն-դատարկ, փուչ
Անհագ-անկուշտ,
Սևեռել-գամել
Հեղձուցիչ-խեղդող, անտանելի
Ճղճիմ-չնչին, աննշան,
Լուտանք-թշնամանք, չարաբանություն

2. Առյուծը ինչպիսի՞ մարդ կլիներ: Կցանկանայի՞ր նման մարդու հետ ընկերություն անել. ինչու՞:

Առյուծը կլիներ ազատուցյուն սիրող, միշտ գլխավորը, ֆիզիկապես և հոքեպես ուժեղ, շեկ մազերով, բոյով։ Այո ես կուզենաի նրա հետ ընկերներ լինել քանի որ սիրում եմ ընկերանալև իմ մտքերում նա շատ գեղեցիկ ստացվեց։

3. Ստեղծագործական աշխատանք` Ինչ է ազատությունը կամ Ազատության գինը:

Երիտասարդ խեցգետինը: Ջանի Ռոդարի

«Ինչու՞  իմ  բոլոր  ազգականները  միշտ  ետ-ետ  են  գնում,  –  մտածեց  մի  անգամ  երիտասարդ  խեցգետինը.  –  Ես  չեմ  ուզում  այդպես  ման  գալ.  Ուզում  եմ  սովորել  առաջ  քայլել,  ինչպես  գորտերը:  Ու  թող  պոչս  չորանա,  եթե  ես  չհասնեմ  այդ  իմաստությանը»:
Այսպես  միտք  արեց  երիտասարդ  խեցգետինը  և  բոլորից  ծածուկ  սկսեց  վարժություններ  անել  իր  հարազատ  առվակի  քարերի  մեջ:  Օհ,  ինչքա՜ն  չարչարվեց  առաջին  օրերը,  դիպչում  էր  ամեն  ինչի,  ճանկռտում  և  սեղմում  էր  իր  զրահը  և  համարյա  ամեն  րոպե  ինքն  իր  ոտքն  էր  տրորում  ու  ցավեցնում:

Բայց  կամաց-կամաց  գործն  ավելի  ու  ավելի  էր  առաջ  գնում,  որովհետև  ցանկության  դեպքում  ամեն-ինչ  կարելի  է  սովորել:  Եվ  ահա  հասավ  այն  օրը,  երբ  զգաց,  որ  չի  խայտառակվի,  եթե  ցույց  տա  իր  արվեստը  ազգակիցներին:  Սպասեց,  որ  ամբողջ  ընտանիքը  հավաքվի  և   ասաց.
–  Հապա  մի  նայեք…
Ու  արագ  վազեց  նրանց  առջևից,  և  այն  էլ  ի՜նչպես…  Ոչ-թե  ետ-ետ,  այլ  առաջ,  գորտի  պես:
Տեսնելով  այդ,  մայրը  սկսեց  լաց  լինել:
-Ախ,  տղա՜ս,  տղա՜ս,-  գոչեց  նա,-  դու  խելք  ունե՞ս,  թե՞  չէ:  Ուշքի  եկ,  քայլիր,  ինչպես  սովորեցրել  է  քեզ  քո  հայրը  և  ինչպես  սովորեցրել  եմ  ես՝  քո  մայրը:  Քայլիր,  ինչպես  քայլում  են  քո  եղբայրներն  ու  քույրերը.  Չէ՞  որ  նրանք  քեզ  այնքա՜ն  են  սիրում:
Իսկ  սիրող  քույրերն  ու  եղբայրները  այդ  ժամանակ  ծիծաղում  էին  նրա  վրա,  ծաղրում  էին  և  ծամածռություններ  անում:  Հայրը  բարկությամբ  նայում  էր  որդուն  և  լուռ  մնում:  Երկար  ժամանակ  լուռ  էր,  հետո  ասաց.
–  Դե,  հերիք  է:  Ուզու՞մ  ես  մնալ  մեզ  հետ՝  քայլիր  ինչպես  բոլոր  խեցգետինները:  Ուզու՞մ  ես  քո  խելքով  ապրել՝  առուն  մեծ  է,  գնա  ո՛ր  կողմն  ուզում  ես,  միայն  թե  ետ  չգաս:
Քաջ  խեցգետինը  շատ  էր  սիրում  իր  ծնողներին,  բայց  նա  այնքան  համոզված  էր,  թե  ինքն  իրավացի  է,  որ  ոչ  մի  վայրկյան  չտատանվեց:  Նա  գրկեց  մորը,  մնաս  բարով  ասաց  հորը,  հրաժեշտ  տվեց  եղբայրներին  և   քույրերին  ու  հեռացավ:

Պարզ  ու  հասկանալի  է,  որ  այս  անգամ  նրա  մտքով  իսկ  չանցավ  ետ-ետ  քայլել,  ինչպես  որ  պետք  է  քայլեն  սովորական  խեցգետինները,  այլ  գորտերը՝  անբաժան  սանամայրերը,  որ  հավաքվել  էին  տերևի  տակ  բամբասելու,  տեսան,  ու  քիչ  էր  մնում  զարմանքից  պապանձվեին:
–  Մամմա  միա,-  գոչեց  մի  գորտ,  –  աշխարհի  վերջն  է  եկել…  Մի  նայե՛ք,  չէ,  դուք  մի  նայեցե՛ք,  այս  խեցգետնին:  Դե  ի՞նչ…  փորձեք  հիմա  ինձ  հետ  վիճել…
–  Ոչ մի  հարգանք  դեպի  մեծերը,-  ավելացրեց  մի  ուրիշ  գորտ:
-Տես  մի  է՜…  Տես  մի  է՜…  -ավելացրեց  երրորդը:
Իսկ  փոքրիկ  խեցգետինը  գնում  էր  ու  գնում  միշտ  դեպի  առաջ,  միշտ  առաջ,  իր  ճանապարհով:  Հանկարծ  նա  լսեց,  որ  ինչ-որ  մեկը  կանչում  է  իրեն:  Մեծ  քարի  մոտ  կանգնած  էր  մի  խոշոր  ծեր  խեցգետին:  Կանգնած  էր  մեն-մենակ  և  այնպես  տխուր  էր  ու  մռայլ,  որ  դժվար  է  նկարագրել:
-Բարև  ձեզ,-  ասաց  խեցգետնիկը:
Ծեր  խեցգետինը  զննեց  նրան  երկար  հայացքով  և  հառաչելով  ասաց.

-Դե՞,  իսկ  հետո՞  ինչ  ես  մտադիր  անելու.  Եթե  կուզես  իմանալ,  երիտասարդ  հասակում  ես  էլ  էի  երազում  խեցգետիններին  քայլել  սովորեցնել:  Եվ  ահա  տե՛ս,  թե  ինչ  օրի  եմ:  Ապրում  եմ  մեն-մենակ,  և  ամեն  մի  խեցգետին  ավելի  շուտ  իր  լեզուն  կկծի,  քան  թե  ինձ  մի  խոսք  կասի:  Ինձ  լսիր,  քանի դեռ  ուշ  չէ,  կոտրիր  ինքդ  քեզ,  ապրիր,  ինչպես  բոլորը,  և  երբևէ  դու  ինձանից  շնորհակալ  կլինես  խորհուրդիս  համար:
Խեցգետնիկը  չգիտեր՝  ինչ  պատասխաներ  այս  խոսքերին.  նա  լռեց,  բայց  սրտի  խորքում  մտածում  էր.  «Ոչ,  ես  իրավացի  եմ»:  Նա  միառժամանակ  կանգնած  մնաց  ծերունու  առջև,  հետո  քաղաքավարի  հրաժեշտ  տվեց  նրան  և  թեթև  սրտով  գնաց  իր  ճանապարհով:
Արդյոք  հեռու՞  կգնա:  Կունենա՞  հաջողություն:  Կկարողանա՞  ուղղել  այլանդակությունները,  որ  դեռ  այնքան  շատ  կան  մեր  աշխարհում:  Ոչ ոք  չգիտե  այդ:  Ես  էլ  չգիտեմ:  Որովհետև  մինչև  այսօր  մեր  խեցգետնիկը  դեռ  էլի  արիությամբ  առաջ  է գնում  և  հավատում,  որ  ինքն  իրավացի  է  այնպես,  ինչպես  հավատում  էր  առաջին  օրը:  Իսկ  մեզ  մնում  է  ամբողջ  սրտով  ցանկանալ  նրան՝

Բարիճանապարհ

Առաջադրանք:
ա)  Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

  • Պետք չէ դեմ գնալ բնությանը։
  • Հասարակությունը չի հանդուրժում առանձնացողին։
  • Դու ավելին չես, քան քո ազգակիցներդ։
  • Միշտ լինում են անհատներ, ովքեր այլ կերպ են մտածում։
  • Հասարակության առաջընթացը ապահովում են նրանք, ովքեր առաջ են շարժվում։
  • Պետք չէ մեծամիտ լինել և քեզ յուրահատուկ ներկայացնել։

բ) Հիմավորե՛ք պատմվածքի վերջին նախադասության ընդգծումը։ Դուք որ միտքը կընդգծեիք և ինչու։
Բարիճանապարհ

Ամենապիտանի Բանը

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:

Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:
Ուղեղ
Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:
Այս պահին ամենա պիտանիբանը գիտելիքն է, որովհետև առանց նրա դու չէս կարող վաստակել գումար, իսկ մեր դարաշրջանում կյանքն առանց գումար դժվար է պատկերացնել։
Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:
արդարամիտ-իրավադատ, արդարադատ 
խելացի-հասկացող, առողջամիտ 
կամենալ-ուզել, ցանկանալ
դժվար-բարդ, դժվարլուծելի 
վեհ-վսեմ, բարձր 
ահագին-խոշոր, վիթխարի, ահռելի 
շինել-կառուցել, սարքել
փափագ-Ցանկություն 
բախտավոր-երջանիկ 
ուղի-ճամապարհ