Գյուղատնտեսություն

  1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

    Գյուղատնտեսության զարգացման նախադրյալներն են բնակչության աճը և, այն, որ աշխարհում շարունակում են մնալ մարդիկ, ովքեր չեն օգտագործում բավարար քանակությամբ սննդամթերք: Նրանց պահանջմունքները բավարարելու համար պետք է զարգացնել գյուղատնտեսությունը:

  2. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:
    Գյուղատնտեսությունը կարող է կախված լինի տարածքից և կլիմայից:
  3. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ ճյուղերի հետ, բերել օրինակներ: 

    Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը նյութական արտադրության ճյուղ է: Բայց դրանց մեջ կան նաև տարբերություններ:                                                         

    Օրինակ՝

    1. Գյուղատնտեսության արտադրանքը դրամական արտահայտությամբ զիջում է աշխարհի արդյունաբերությանը:
    2. Արդյունաբերության տեղաբաշխումը «կետային է»՝ ձեռնարկություն, հանքավայր, իսկ գյուղատնտեսեսության տեղաբաշխումը համատարած՝ դաշտեր, արոտավայրեր և այլն:
    3. Արդյունաբերության աշխատանքի գլխավոր միջոցը սարքավորումներն ու մեքենաներն են: Իսկ գյուղատնտեսությունում՝ հողն է: Հողերի ամբողջությունն անվանում են հողային ֆոնդ, որոնց մեջ մտնում են և այլն հողերը որոնք օգտագործվում են գյուղատնտեսության արտադրությունում՝ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր և գյուղատնտեսության մեջ օգտագործվող և  չօգտագործվող հողատարացքներ՝ անտառները, ճաիճները, ժայռերը
      սառցադաշտերը կառուցապատված տարացքները, անապատները:
  4. Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ: 
    Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման հին ուղղությունը
    է էքստենսիվ ուղղությունը։ Էքստենսիվ լատիներեն բառ է և նշանակում է ընդլայնել։ Դա այն է, երբ հողագործության արտադրանքի ծավալն աճում է ցանքատարածքների ավելացման` ընդարձակման, իսկ անասնապահության արտադրանքի ծավալը` կենդանիների գլխաքանակի ավելացման շնորհիվ:Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը ենթադրում է մշակվողհողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի` բերքատվության, ինչպես նաևգյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացում: