Բառի ուղիղ և փոխաբերական իմաստ

Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը նախադասության մեջ կունենա փոխաբերական իմաստ:

Բնակատեղին հետզհետե ընկղմվեց ամենակուլ խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  տխուր բույնն էր կախվել անպաշտպան:
Երեկո էր, երբ իշխանը իր զորքերով մտավ այդ (անծանոթ, գեղատեսիլ, հեքիաթ) աշխարհը:
թխպոտ երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Ջրի ափին ինձ է նայում արբած դաղձը:
Անտրտունջ է դալար ուռին` կանգնած առվի եզրին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ վշտահար երեկոն էր իմ սրտում:

Ընդգծիր 5 բառակապակցություն, որոնց առաջին բառը տվյալ դեպքում փոխաբերական իմաստ ունի:

1․Թթու դեմք, կծու արտահայտություն, խաղաղ ծով, քար անտարբերություն, սև կակաչ, միամիտ հայացք, խոր լռություն, սև սիրտ, վերջին կետ, փայլուն մակերես:
2. Սառը ջուր, ծանր խոսք, խոր փոս, ծով համբերություն, բախտի խաղ, բաց սիրտ,չար աչք, մաքուր թուղթ, գորշ կյանք: