Դարձվածքներ

Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – մեկը մյուսի սրտովը լինել
Հազար մաղով անցկացրած –
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել – բարկությունը զեղել
Կանաչ-կարմիրը կապել – Պսակել, ամուսնացնել 
Կոպեկի համար մեռած – քձիպ մարդ
Ուրիշի բնում ձու ածել – Օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – Ոտքերի տակ տալ
Փուշը մատից հանել – Մեկին որևէ բանով օգնել:
Գրքի մի երեսը կարդալ —Հարցին միակողմանիորեն մոտենալ

Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ –պատիվը կորցնել
    8. գլխին տալ — զղջալ, ողբալ

Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
Նա այնքան վաղեցրեց մորը, որ նրա լեղին ճաքեց
Երբ նա տեսավ, որ իր տված առաջադրանքները չեն կատարել արյունը գլխին խփեց։
Նա շատ երկար հիվանդ էր և շուտով հոգին ավանդեց
Նա այնպիսի իրավիճակ ընկավ, որ անարգանքի սյունին գամեց
Նա ճամփա է պահել, որովհետև ընկերը չեր գալիս
Նա այնքն հիմար էր, որ հոր ասածը ականջի հետև գցեց:


Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:

Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ձեռ առնել
հիվանդանալ-անկողինը ընկնել
օգնել-ձեռք մեկնել
հասկանալ-գլխի ընկնե
մեռնել-հոգին տալ
անտեսել-շան տեղ չդնել
ծուլանալ-մատը մատին չտալ
ուրախանալ-աշխարհով մեկ լինել
ճարպիկ-աղվեսի ճութ
թանկ-կրակի գին
սպառնալ-ճանկ ցույց տալ
գունատվել-գույնը գցել
էժան-ջրի գին

Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1. Ականջին օղ անել-մտապահել
ահը սիրտն ընկնելերկյուղել
անվանը մուր քսելանարգել
անդանակ մորթել-տանջել
առյուծ կտրելխիզախանալ
բռունցք թափ տալսպառնալ
արձան կտրելքարանալ
բախտը ժպտալհաջողվել
բառերը քամուն տալատախոսել
բերանը բաց մնալ-հիանալ

Оставьте комментарий